ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ “GIORDANI BABY” ԵՐԵՎԱՆ:
Երկու տարի առաջ հիմնադրված «Սվիթ բեյբի» ընկերությունն առաջարկում է տարբեր տարիքի երեխաների համար նախատեսված ապրանքների լայն տեսականի: Ընկերությունը մի շարք աշխարհահռչակ ապրանքանիշների, այդ թվում` “Giordani Baby”, “BIEMME”, “Baby Italia” և “OK Baby” իտալական ապրանքանիշների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: Իր գործունեության շնորհիվ ընկերությունը սպառողին հնարավորություն տվեց գնելու ապրանքներ թերևս ամենակարևոր տարիքային խմբի (0-3 տարեկան) երեխաների համար. մինչ այդ այդ խմբի համար ապրանքները հազվագյուտ էին:
Ապրանքների շարքում են երեխայի զարգացմանը նպաստող խաղալիքներ ու խաղեր, կերակուր պատրաստելու և կերակրելու համար նախատեսված որակյալ իրեր, մանկական սայլակներ, քայլակներ, աթոռներ, ինչպես նաև հիգիենայի և անվտանգության պարագաներ (վաննաներ, գիշերանոթներ և այլն): Մասնավորապես` “Baby Italia”-ն առաջարկում է փայտից պատրաստված և էկոլոգիապես մաքուր ներկերով պատված մանկական մահճակալներ, իսկ “BIEMME”-ն` ապահով հեծանիվներ և էլեկտրական ավտոմեքենաներ 2 տարեկանից բարձր երեխաների համար: